«Վենեցիան» Նանիին առաջարկել է կես տարվա պայմանագիր

Ինչպես հաղորդում է լրագրող Նիկոլո Սկիռան, «Վենեցիայի» ղեկավարությունը 35-ամյա Լուիշ Նանիին առաջարկել է կես տարվա պայմանագիր։ Հիշեցնենք, որ Նանին Իտալիայում խաղալու փորձ ունի։ 2017-2018թթ․ նա հանդես է եկել Հռոմի «Լացիոյում», որտեղ անցակացրած 25 խաղում դարձել է 3 գոլի և 3 գոլային փոխանցման հեղինակ։ Նանիի վերջին թիմն է եղել ՄԼՍ-ը ներկայացնող «Օռլանդոն», որտեղ անցկացրած 88 խաղում դարձել է 31 գոլի և 25 գոլային փոխանցման հեղինակ: