Ստերլինգը դեկտեմբեր ամսվա ԱՊԼ լավագույն ֆուտբոլիստ

Ինչպես հայտնում է ԱՊԼ պաշտոնական կայքը, «Մանչեստր Սիթիի» հարձակվող Ռահիմ Ստերլինգը ճանաչվել է դեկտեմբեր ամսվա ԱՊԼ լավագույն ֆուտբոլիստ։ Դեկտեմբերին դարձել է 5 գոլի և 1 գոլային փոխանցման հեղինակ։ «Վուլվերհեմպտոնի» հետ խաղում դառնալով գոլի հեղինակ՝ Ստերլինգը դարձել է 32-րդ ֆուտբոլիստը, որին հաջողվել է 100 գոլ խփել ԱՊԼ-ում: