Դավիդ Ներեսը «Այաքսից» տեղափոխվեց «Շախտյոր»

«Այաքսի» հարձակվող Դավիդ Ներեսը շուտով կներկայացվի որպես «Շախտյորի» ֆուտբոլիստ,  հայտնում է հոլանդական ակումբի կայքը։ 24-ամյա ֆուտբոլիստի տեղափոխության փաստատթղթերը վերջնական տեսքի կբերվեն բուժզննումն անցնելուց հետո։ Տրաննսֆերի արժեքը կկազմի` 12 միլիոն եվրո + 4 միլիոն բոնուսների տեսքով: Ընթացիկ մրցաշրջանում Ներեսը բոլոր մրցաշարերը հաշվի առած մասնակեցել է 22 հանդիպման, դարձել 4 գոլի և 2 գոլային փոխանցման հեղինակ։