Խեսուս Կորոնան տեղափոխվեց «Սեւիլիա»

«Պորտուի» մեքսիկացի կիսապաշտպան  Խեսուս Կորոնան տեղափոխվել է «Սևիլիա»։ Իսպանական ակումբի մամուլի ծառայությունից հայտնում են, որ ֆուտբոլիստի հետ  կնքել են պայմանագիր մինչև 2025 թվականը։ Կորոնան «Պորտուի» կազմում էր հանդես գալիս 2015 թվականից։ Ընթացիկ մրցաշրջանում 29-ամյա կիսապաշտպանը բոլոր մրցաշարերը հաշվի առած մասնակցել է 17 հանդիպման և կատարել է մեկ գոլային փոխանցում։