«Միլանի» պաշտպանը շարքից դուրս է եկել անորոշ ժամանակով

«Միլանի» պաշտպան Ֆիկայո Տոմորին Իտալիայի գավաթի խաղարկության 1/8 եզրափակիչի «Ջենոայի» հետ հանդիպման 24-րդ րոպեին վնասվածքի պատճառով լքեց խաղադաշտը։ Պաշտպանի մոտ խնդիրներ են եղել ձախ ծնկի հետ կապված, վնասվածքի բնույթի և վերականգնման ժամկետների մասին դեռ տեղեկություններ չկան։