«Յուվենտուսին» եզրափակիչներում ամենաշատ հաղթած մարզիչն Ինձագին է

«Ինտերի» գլխավոր մարզիչ Սիմոնե Ինձագին դարձել է այն մարզիչը, ով «Յուվենտուսին» ամենաշատն է հաղթել եզրափակիչներում սկսած 1929/30 թվականների մրցաշրջանից։ Հիշեցնենք, որ օրեր առաջ «Ինտերը» 120-րդ րոպեին խփած գոլի շնորհիվ հաղթեց «Յուվենտուսին» և նվաճեց Իտալիայի Սուպերգավաթը։