Իսպանիայի Սուպերգավաթի խաղարկության կիսաեզրափակչում Մադրիդի «Ատլետիկոն» 2:1 հաշվով պարտվեց Բիլբաոյի «Ատլետիկին»: Որոշիչ խաղում բասկերը կմրցեն Մադրիդի «Ռեալի» հետ: Բիլբաոյի թիմի կազմում գոլերը խփեցին Ալվարեսն ու Ուիլյամսը: Եզրափակիչ հանդիպումը կկայան հունվարի 16-ին:
Հիշեցնենք, կիսաեզրափակչի առաջին խաղում Մադրիդի «Ռեալը» 3:2 հաշվով հաղթել էր կատալոնական «Բարսելոնային»: