«Չելսիի» հետ մրցավեճում Պեպը կլինի տեխնիկական գոտում

Անգլիական «Մանչեստր Սիթիի» գլխավոր մարզիչ Պեպ Գվարդիոլան պատրաստվում է վերադառնալ շարք։ 50-ամյա մասնագետը ստպիված էր բաց թողնել Անգլիայի լիգայի գավաթի խաղարկության «Սուինդոն Թաունի» հետ խաղը, քանի որ ինքնամեկուսացման մեջ էր։ Վաղը կայանալիք «Չելսիի» հետ խաղում Պեպը կղեկավարի թիմը տեխնիկական գոտուց: