Երկու եւ ավելի գոլ՝ 13 տարբեր խաղերում. Հոլանդը հավասարը չունի

Դորտմունդի «Բորուսիայի» հարձակվող Էրլինգ Հոլանդը, որն արժանացել է Նորվեգիայի տարվա լավագույն ֆուտբոլիստի մրցանակին. 2021 թվականի սկզբից «Իշամեղուների» կազմում երկու և ավելի գոլ է խփել Բունդեսլիգայի 13 տարբեր խաղերում: Բացի Հոլանդից եվրոպականան առաջատար հինգ լիգան ներկայացնող որեւէ այլ խաղացողի չի հաջողվել գրանցել նման արդյունք։