Կոմանը հաղթել է Բունդեսլիգայում անցկացրած խաղերի 72 տոկոսում

Մյունխենի «Բավարիայի» կիսապաշտպան Կինգսլի Կոմանը «Բունդեսլիգայում» անցկացրած 147 խաղից հաղթել է 106-ում։ Այս ցուցանիշով ֆրանսիացին զիջում է միայն Ջոշուա Կիմիխին՝ 77% և Տոմաս Մյուլլերին 73%՝։ Կոմանը վերջերս երկարաձգեց գործող պայմանագրի ժամկետը մինչև 2027 թվականի ամառը։