Մեսսին գրեթե ապաքինվել է

«Պարի Սեն Ժերմենի» ֆուտբոլիստ Լիոնել Մեսսին հայտնել է, որ սպասվածից ավելի երկար ժամանակ կպահանջվի իրենից վերականգնվելու համար կորոնավիրուսով վարակվելուց հետո: Արգենտինացին հիվանդացել էր ամսվա սկզբին Ռոսարիոյում արձակուրդի ժամանակ: Ֆուտբոլիստը պետք է վերադառնար Ֆրանսիա հունվարի 5-ին: Հիվանդության պատճառով արդեն երկու խաղ բաց է թողել, ինքնամեկուսացած էր:

  • Ինչպես գիտեք վարակվել էի Քովիդով: Ցանկանում եմ շնորհակալություն հայտնել բոլորին հաղորդագրությունների համար, որոնք ստացել եմ: Ավելի երկար տևեց բուժումը, քան մտածում էի: Գրեթե ամբողջությամբ ապաքինվել եմ: Անհամբեր սպասում եմ խաղադաշտ վերադառնալուն: Մարզվում եմ՝ հարյուր տոկսով վերադառնալու համար: Այս տարի մեզ ծանր փորձություններ են սպասում և ես հուսով եմ՝ նորից կտեսնվենք,- գրել է Մեսսին Ինստագրամում:

Նշենք, որ անցած շաբաթ կրկին թեստ էր հանձնել, պատասխանն եղել էր բացասական: Դրանից հետո սկսել է մարզվել, բայց անհատական ծրագրով: ESPN Argentina պարբերականի հաղորդման համաձայն՝ Լեոն բաց կթողնի գալիք հանգստյան օրերեին կայանալիք «Բրեստի» հետ հանդիպումը:

Հավելենք, տոնական օրերից հետո Մեսսիի թիմակիցներից Անխել Դի Մարիան, Ջանլուիջի Դոնարուման ու Յուլիան Դրաքսլերը նույնպես վարակվել են կորոնավիրուսով: