Էվրան խոսել է կորոնավիրուսի մասին

«Մանչեստր Յունայթեդի» նախկին պաշտպան Պատրիս Էվրան կիսվել է իր մտքերով դեռևս շարունակվող կովիդյան համաճարակի մասին, որը լուրջ ազդեցություն է թողնում համաշխարհային ֆուտբոլի վրա։ Ֆրանսիացին կարծում է, որ հիվանդության օգնությամբ իշխանությունները փորձում են վերահսկել զանգվածներին։

  • Մենք չափազանց շատ ենք խոսում և լսում կորոնավիրուսի մասին, եթե անգամ մարդը մահացել է վթարից մահվան վկայականում կգրեն, որ նա մահացել է կովիդից։ Կարծում եմ այս ամենը քաղաքական խաղ է,- BFM TV-ի եթերում ասել է ֆրանսիացի ֆուտբոլիստը։