Էլ Խազին վարձավճարով կտեղափոխվի «Էվերտոն»

Լրագրող Ֆաբրիցիո Ռոմանոն հայտնել է, որ «Էվերտոնն» ու «Աստոն Վիլան» համաձայնության են եկել  հոլանդացի 26-ամյա ֆուտբոլիստ Անվար Էլ Խազիի տեղափոխության հարցում: Վերջինս վարձավճարով հանդես կգա «Էվերտոնում»։ Աղբյուրի հաղորդման համաձայն՝ ֆուտբոլիստն արդեն բուժզննում է անցել և այսօր պաշտոնապես կհայտարարվի տեղափոխության մասին։ Նշվում է նաև, որ ըստ համաձայնության «Էվերտոնը» իրավունք ունի մրցաշրջանի ավարտին գնել նրա տրանսֆերը։