6 միլիոն եվրո՝ Ազմունի տեղափոխության համար

Ֆրանսիական «L`Equipe» պարբերականի հաղորդման համաձայն՝ Լիոնի «Օլիմպիկը» նոր առաջարկ է արել «Զենիթին»․ ֆրանսիական ակումբը պատրաստ է 6 միլիոբ եվրո վճարել Ազմունի տեղափոխության համար: Ավելի վաղ նրանք 3 միլիոն եվրո էին առաջարկել: «Զենիթը» մերժել էր այն:

Ազմունի գործող պայմանագրի ժամկետն ավարտվում է գալիք ամռանը: Եթե «Զենիթը» չկարողանա հունվարին վաճառել նրա տրանսֆերը, ապա հավանական է, որ ամռանը նա ազատ ֆուտբոլիստի կարգավիճակով կտեղափոխվի այլ ակումբ։ Մինչ այս հաղորդվում էր, որ Ազմունի տրանսֆերով հետաքրքրված են նաև «Նյուքասլն» ու «Յուվենտուսը»։