«Նոան» նորեկ ունի Մոլդովայից

Երևանի «Նոայի» կազմը համալրել է 23-ամյա կենտրոնական պաշտպան Ալեքսեյ Չոպան: Այս մասին հայտնում են ակումբի մամուլի ծառայությունից: Մինչ այս Չոպան խաղացել է մոլդովական «Զիմբրու» թիմում:

Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ թիմին են միացել 19-ամյա կիսապաշտպան Թարեք Աֆկիրը: Նշվում է, որ  վերջինս հանդես է եկել Բելգիայի պատանեկան հավաքականներում, ինչպես նաև բելգիական «Տյուբիզում»: «Նոայում» կշարունակի մրցելույթները նաև 24-ամյա կիսապաշտպան Ալեքսեյս Գրյազնովսը: Խաղացել է եկել լատվիական «ՌՖՇ»-ում «Ելգավայում»: Լատվիայի ազգային հավաքականի կազմում անցկացրել է մեկ հանդիպում: «Նոա» են տեղափոխվել նաև «Սևանի» ֆուտբոլիստներ Արթուր Քարտաշյանն ու Գևորգ Տարախչյանը, ինչպես նաև «Արարատ-Արմենիայի» նախկին դարպասապահ Վարդան Շահատունին:

Թիմից հեռացել են Ալեքսանդր Կարապետյանը, Վադիմ Պայրելին, Պավել Օվչիննիկովը, Նիկոլայ Նովիկովը, Դոբրիվոյե Վելեմիրը, Ալեկսանդր Գոլովնյան, Արտյոմ Ֆիլիպպովն ու Ջեֆֆերսոն Օլիվեիրան: