Արթուր Ավագիմյանը՝ «Ալեքսանդրիայի» ֆուտբոլիստ

Հայազգի ֆուտբոլիստ Արթուր Ավագիմյանը Օդեսայի «Չերնոմորեցից» տեղափոխվել է «Ալքեսանդրիա»։ Ակումբի մամուլի ծառայությանը տված հարցազրույցի ժամանակ Արթուրը նշել է, որ ընթացիկ մրցաշրջանում թիմը լուրջ խնդիրների է բախվել և հույս ունի, որ կկարողանա օգնել լուծել դրանք։

Ավագիմյանի պայմանագրի ժամկետը նոր ակումբի հետ նախատեսված է մինչև 2025 թվականը։ Ընթացիկ մրցաշրջանում նա անցկացրել է 18 հանդիպում, դարձել է 5 գոլի հեղինակ։