Բիչախչյանն ու օգնականները հեռացել են «Արարատից»

Երևանի «Արարատի» մամուլի ծառայությունից հայտնում են, որ թիմի գլխավոր մարզիչ Վարդան Բիչախչյանը հրաժարական է տվել: Ավելի վաղ հայտնել էինք, որ երևանյան ակումբում սպասվում են լուրջ փոփոխություններ, մասնավորապես նշել էինք, որ «Արարատը» կարող է լքել գլխավոր մարզիչ վարդան Բիչախչյանը:

Ակումբի տարածած հաղորդագրության մեջ ասվում է, որ ղեկավարության հետ հանդիպումներից հետո որոշում է կայացվել փոխադարձ համաձայնությամբ խզել պայմանագիրը:

Վարդան Բիչխաչյանը 2020 թվականի ամռանն էր գլխավորել «Արարատը»: Նրա գլխավորությամբ թիմը 13 տարվա ընդմիջումից դարձավ Հայաստանի գավաթակիր և մեկ փուլ հաղթահարեց եվրագավաթային խաղարկությունում:

«Արարատից» հեռացել են են նաև Բիչախչյանի օգնականներ Ֆելիքս Խոջոյանն ու Արթուր Հովհաննիսյանը: