Էրիկ Վարդանյանն ու Արամ Քոչարյանը հեռացել են «Փյունիկից»

Երեւանի «Փյունիկի» մամուլի ծառայությունից հայտնում են, որ կիսապաշտպաններ Էրիկ Վարդանյանն ու  Արամ Քոչարյանը հեռացել են թիմից։ Էրիկ Վարդանյանը ամռանն էր «Սոչիից» վարձավճարով տեղափոխվել «Փյունիկ», իսկ Արամ Քոչարյանը՝ 2021 թվականի հունիսին: Վերջինս ու ակումբն երկկողմանի համաձայնությամբ խզել են պայմանագիրը։

Էրիկ Վարդանյանը  «Փյունիկի» կազմում անցկացրած 13 խաղում դարձել է 3 գոլի և 2 գոլային փոխանցման հեղինակ, իսկ Արամ Քոչարյանը՝ մասնակցել է 6 հանդիպման։