Հենրիխ Մխիթարյանը գոլ խփեց «Յուվենտուսին»

Իտալիայի ընթացիկ առաջնության հերթական տուրում Հռոմի «Ռոման» սեփական դաշտում 4:3 հաշվով պարտվեց Թուրինի «Յուվենտուսին»: Սա այն դեպքում, երբ հռոմեացիները առջևում էին հաշվի մեջ 3:1 հաշվով: Իր թիմի կազմում երկրորդ գոլը խփեց Հայաստանի ազգային հավաքականի ավագ Հենրիխ Մխիթարյանը: Վերջինս ընթացիկ առաջնությունում խփել է 3 գոլ ու կատարել գոլային 4 փոխանցում: Հռոմի «Ռոման» անցկացրած 21 խաղից հետո վաստակել է 32 միավոր: