«Փյունիկը» հայտարարել է աղջիկների ակադեմիա բացելու մասին

Երևանի «Փյունիկը» սկսում է պատանեկան թիմերում աղջիկների ընդունելություն, այդ թվում՝ ակադեմիայի մասնաճյուղերում:

«12 տարեկանից սկսած` լավագույն ֆուտբոլիստուհիները կկարողանան պայքարել Երևանում գտնվող ակումբի գլխավոր ակադեմիայում ընդգրկվելու համար, որտեղ նրանց համար կտրամադրվի մշտական բնակություն:

«Փյունիկը» նպատակ է դնում՝ կրթել ու զարգացնել սեփական ֆուտբոլիստներին և նրանց հասցնել պրոֆեսիոնալ մակարդակի: Ուստի ներկայիս կանանց թիմը լուծարելու որոշումը, դա ակումբի ռազմավարության մեջ գիտակցված քայլ է», — նշված է հայտարարության մեջ: