Հայաստան-Ուկրաինա հանդիպումը կսպասարկի պորտուգալական մրցավարական անձնակազմը

Ազգերի լիգայի B դիվիզիոնի առաջին խմբի 5-րդ տուրում Հայաստանի հավաքականը սեպտեմբերի 24-ին՝ 17։00-ին «Հանրապետական» մարզադաշտում կմրցի Ուկրաինայի հավաքականի հետ։ Այս հանդիպումը կսպասարկի պորտուգալական մրցավարական անձնակազմը։

Խաղի մրցավարն է Ժոաու Պինեյրուն, նրան եզրերում կօգնեն՝ Բրունու Ալվեշ Ժեզուշը և Լուսիանու Մայան, չորրորդ պաշտոնյան է Անդրե Նարսիշուն։

Նշենք, որ Հայաստանի հավաքականը անցկացրած 4 խաղից հետո վաստակած 3 միավորով եզրափակում է խմբի մրցաշարային աղյուսակը, իսկ Ուկրաինաի ընտրանին 3 խաղում վաստակած 7 միավորով գլխավորում է մրցաշարային աղյուսակը։