Հայաստանի Մ-19 հավաքականը խոշոր հաշվով զիջեց Գերմանիայի Մ-19 ընտրանուն

Գերմանիայում անցկացվող ֆուտբոլի Եվրոպայի մինչև 19 տարեկանների առաջնության որակավորման փուլի առաջին տուրում Հայաստանի Մ19 հավաքականը 0։5 հաշվով զիջեց Գերմանիայի իր հասակակիցներին։ Տանտերերի կազմում դուբլի հեղինակ դարձավ Կեկե Թոպը, մեկական անգամ էլ աչքի ընկան Բրայան Գրուդան, Մուհամեդ Դամարը և Լուկաս Ուլրիխը։

Տեղեկացնենք, որ Հայաստանի Մ-19 հավաքականը ընդգրկված է 12-րդ խմբում, որտեղ բացի Գերմանիայից ընտրանուց, մեր թիմի մրցակիցներն են Բելառուսի և Սլովակիայի հավաքականները։ Մեր խմբի մյուս՝ Բելառուս-Սլովակիա հանդիպումը տեղի կունենա այսօր և կմեկնարկի 19։00-ին։

Նշենք, որ Հայաստանի Մ-19 հավաքականը խմբային փուլի երկրորդ տուրում  սեպտեմբերի 24-ին կմրցի Սլովակիայի Մ-19 ընտրանու հետ։