«Ուրարտու» — «Վան». մեկնարկում առավելությունը տանտերերինն էր, բայց առաջ անցավ «Վանը»

VBET ՀՊԼ 3-րդ տուրի խաղային վերջին օրը կայանում է «Ուրարտու» — «Վան» հանդիպումը:

Խաղի մեկնարկում «Ուրարտուն» բավականին նկատելի առավելություն ուներ։ Դաշտի տերերը շատ լավ վերահսկում էին գնդակը ու կոմբինացիոն խաղով ուղիներ փնտրում դեպի Սամուր Ագամագոմեդովի դարպասը։

Սակայն 10-րդ րոպեին «Ուրարտուն» հայտնվեց հետապնդողի դերում։ Իպեյ Ուիլյամսի առաջին հարվածը Արսեն Բեգլարյանը դժվարությամբ շեղեց անկյունային։ Սակայն ստանդարտի խաղարկումից հետո Ուիլյամսի հարվածն անկասելի էր։

Լուսանկարը՝ «Վանի» ֆեյսբուքյան էջի