«Փյունիկ» — «Շիրակ». առաջին խաղակեսում գոլեր չեղան

VBET Հայաստանի Պրեմիեր լիգայի 3-րդ տուրի խաղային վերջին օրը բացվեց «Փյունիկ» — «Շիրակ» խաղով: Առաջին խաղակեսից հետո հաշիվը չի բացվել:

Ընդհանուր առմամբ հավասար խաղ էր ընթանում: Երկու թիմերն էլ փորձում էին գրոհներ կազմակերպել ու վտանգավոր պահեր ստեղծել մրցակցի տուգանային հրապարակում: Սակայն հարվածներից ոչ մեկը գոլով չավարտվեց: