Ի՞նչ կլիներ, եթե լիներ խոստացած VAR-ը. ԲԿՄԱ-ի՝ խաղից դուրս իրավիճակից խփած գոլը չչեղարկվեց (VIDEO)

VBET Հայաստանի Պրեմիեր լիգայի 3-րդ տուրում ԲԿՄԱ-ն ու «Նոան» ոչ-ոքի՝ 2:2 հաշվով խաղացին: ԲԿՄԱ-ի 2-րդ գոլը կարող էր «Նոային» անարդարացիորեն զրկել միավորից:

Իհարկե, մինչև հիմնական ժամանակի վերջին րոպեն էլ հաշիվը հավասար էր՝ 1:1, սակայն 90-րդ րոպեին Արգիշտի Պետրոսյանը Ժիրայր Շաղոյանի իրացրած տուգանայինից հետո ԲԿՄԱ-ին առաջ մղեց ակնհայտ խաղից դուրս իրավիճակից:

Եթե ՀՖՖ-ի՝ դեռ անցած տարի խոստացած VAR համակարգը չմնար առասպելների շարքում, հաստատ այդ գոլը կչեղարկվեր: Բայց VAR չկար, եզրային մրցավարի դրոշակն էլ չբարձրացավ:

«Նոան» չհանձնվեց ու պայքարեց ավելացված ժամանակի մինչև վերջին րոպեն ու կարողացավ 11-մետրանոցից վերականգնել հաշվի հավասարությունը: Բայց մտածեք՝ արդարության ո՞ր դրսևորումն էր լինելու, եթե «Նոայի» օգտին նշանակված 11-մետրանոցը անվրեպ չիրացվեր:

Արդարության համար նշենք, որ Հայաստանի առաջնությունում կան եզրային մրցավարներ, որոնք փայլուն տեսնում են «Արարատի» հարձակվող Ալեքսանդր Գլիշիչի՝ խաղից դուրս գտնվելը ու շատ օպերատիվ չեղարկում են նրա գոլերը: