Հայաստանի հավաքականի և «Պոգոնի» կիսապաշտպան Վահան Բիչախչյանը երկրպագուների քվեարկության արդյունքներով ճանաչվել է թիմի հուլիս ամսվա լավագույն ֆուտբոլիստ, հայտնում է ակումբի մամուլի ծառայությունը։
Նշենք, որ Բիչախչյանը ստացել է ձայների 45,4 %-ը, երկրորդը Լուկա Զահովիչն(25,9 % ) է, իսկ երրորդը Կամիլ Գրոսիցկին(22,1 % ) է։
Հիշեցնենք, որ Բիչախչյանը հուլիս ամսվա ընթացքում «Պոգոնի» կազմում դարձել էր երկու գոլի հեղինակ։ Նշվում է, որ շուտով Վահանը ակումբի գործընկեր Lexus Szczecin ընկերության կողմից կստանա Lexus մակնիշի ավտոմեքենա։