ՊԱՇՏՈՆԱԿԱՆ. Մուսա Բակայոկոն կրկին կխաղա «Շիրակում»

25-ամյա հարձակվող Մուսա Բակայոկոն կրկին հանդես կգա «Շիրակում», հայտնում է ակումբի մամուլի ծառայությունը։

Հիշեցնենք, որ Բակայոկոն  «Շիրակում»  հանդես էր  գալիս 2017-2020 թվականներին։ Նա  այդ ընթացքում  «Շիրակի» կազմում մասնակցել է  82 հանդիպման, որոնցում դարձել է 20 գոլի և 13 գոլային փոխանցման հեղինակ։

Նշենք, որ Բակայոկոյի վերջին ակումբն էր կոտդիվուարական «ԱՍԵԿ Միմոզասը»։

Լուսանկարը՝ «Շիրակ» ակումբի