25-ամյա եզրային հարձակվող Մուսա Բակայոկոն կվերադառնա «Շիրակ»: Այս մասին հայտնի է դարձել Football365.am-ին:
Հիշեցնենք, որ իվուարցին «Շիրակում» խաղացել է նաև 2017-ից 2020 թվականներին: 2020 թվականի հունվարին Գյումրին ներկայացնող ակումբից տեղափոխվել է «Դերրի Սիթի»:
Լուսանկարը՝ «Շիրակ» ակումբի