«Փյունիկ»-«Ցրվենա Զվեզդա» հանդիպումը կսպասարկի շոտլանդական մրցավարական անձնակազմը

Չեմպիոնների լիգայի որակավորման երրորդ փուլի՝ «Փյունիկ»-«Ցրվենա Զվեզդա» հանդիպումը կսպասարկի շոտլանդական մրցավարական անձնակազմը։ Խաղի մրցավարն է Ուիլյամ Կոլամը, նրան կօգնեն՝ Դեվիդ Մակգիչին և Ֆրենսիս Կոնորը, չորրորդ պաշտոնյան է Կևին Կլենսին։

Հիշեցնենք, որ «Փյունիկ»-«Ցրվենա Զվեզդա»  հանդիպումը տեղի կունենա օգոստոսի 9-ին «Հանրապետական» մարզադաշտում և կմեկնարկի 21։00-ին։