«Փյունիկ»-«Ցրվենա Զվեզդա» հանդիպման տոմսերի վաճառքը կսկսվի օգոստոսի 7-ից

Չեմպիոնների լիգայի որկավորման երրորդ փուլի պատասխան խաղում օգոստոսի 9-ին 21։00-ին  «Հանրապետական»  մարզադաշտում հյուրընկալելու է  «Ցրվենա Զվեզդային»։ Երևանյան ակումբի մամուլի ծառայությունը տեղեկություն է հրապարակել այս հանդիպման տոմսերի մասին։

«Փյունիկ»-«Ցրվենա Զվեզդա» հանդիպման տոմսերը կարող եք ձեռք բերել  օգոստոսի 7-ին 12։00-ից «Հանրապետական»  մարզադաշտի տոմսարկղերից։

Տոմսերի գները հետևյալն են՝

Արևմտյան տրիբունա` 3000 դրամ

Արևելյան տրիբունա՝ 1000 դրամ

Հյուսիսային և հարավային տրիբունա՝ 500 դրամ