Հայտնի է  դարձել  «Փյունիկի» մրցակիցը՝ ԵԼ-ի փլեյ-օֆֆ փուլում հայտնվելու դեպքում

Շվեյցարիայի Նիոն քաղաքում այսօր՝ օգոստոսի 2-ին տեղի է ունեցել Եվրոպա լիգայի որակավորման  փլեյ-օֆֆ փուլի վիճակահանությունը։

Վիճակահանության արդյունքներով «Փյունիկ»-«Ցրվենա Զվեզդա» զույգի պարտվողը ԵԼ-ի փլեյ-օֆֆում կմրցի «Շերիֆ» (Մոլդովա)- «Վիկտորիա» Պլզեն (Չեխիա) զույգի պարտվողի հետ։

Տեղեկացնենք, որ ԵԼ-ի որակավորման փլեյ-օֆֆ փուլի առաջին հանդիպումները կկայանան  օգոստոսի 18-ին, իսկ պատասխան հանդիպումները՝ օգոստոսի 25-ին։