Հայտնի է դարձել «Փյունիկի» մրցակիցը`  ՉԼ-ի փլեյ-օֆֆ դուրս գալու դեպքում

Շվեյցարիայի Նիոն քաղաքում այսօր տեղի է ունեցել Չեմպիոնների լիգայի որակավորման փլեյ-օֆֆ փուլի վիճակահանությունը։ Վիճակահանության արդյունքներով «Փյունիկ»-«Ցրվենա Զվեզդա» զույգի հաղթողը փլեյ-օֆֆ փուլում կմրցի «Մաքքաբի» Հայֆա(Իսրայել)-«Ապոլոն» Լիմասոլ(Կիպրոս) զույգի հաղթողի հետ։

Հիշեցնենք, որ Հայաստանի չեմպիոն «Փյունիկը» ՉԼ-ի որակավորման երրորդ փուլի՝ «Ցրվենա Զվեզդայի» հետ առաջին հանդիպումը կանցկացնի վաղը՝ օգոստոսի 3-ին Բելգրադում, իսկ պատասխան հանդիպումը՝ օգոստոսի 9-ին։

«Փյունիկը» ՉԼ-ի որկավորման փլեյ-օֆֆ փուլ դուրս գալու դեպքում առաջին հանդիպումը կանցկացնի մրցակցի հարկի տակ։ Տեղեկացնենք, որ ՉԼ-ի որակավորման փլեյ-օֆֆ փուլի առաջին հանդիպումները տեղի կունենան օգոստոսի 16/17-ին, իսկ պատասխան հանդիպումները՝ օգոստոսի 23/24-ին։