«Շիրակի» 23-ամյա ֆուտբոլիստն ավարտել է կարիերան ու անցել մարզչական աշխատանքի

«Շիրակի» մամուլի ծառայությունից հայտնում են, որ թիմի կենտրոնական պաշտպան 23-ամյա Հակոբ Վարդանյանն ամիսներ առաջ վնասվածքի պատճառով ավարտել է ֆուտբոլիստի կարիերան։ Նախկին խաղացողն անցել է մարզչական աշխատանքի ու մարզում  է «Շիրակ 2013»-ի պատանիներին։

  • Անկեղծ ասած՝ սկզբից շատ դժվար էր գալ ակադեմիա, տեսնել «Շիրակի» ընկերներիս դաշտ մտնելուց ու հասկանալ, որ այլևս իրենց հետ մարզվել ու խաղալ չեմ կարողանալու։ Ինձ համար անհնարին էր ամբողջությամբ թողնել ֆուտբոլը, դրա համար իմ հարազատ թիմի ներկայացուցիչների հետ զրուցելուց հետո, սկսեցի աշխատել մարզչական ոլորտում։ Ուզում եմ շնորհակալություն հայտնել մեր բոլոր երկրպագուներին այսքան տարիների ընթացքում մարզադաշտում մեզ աջակցելու համար և վստահեցնել, որ դեռ հաղթանակները առջևում են»,- Վարդանյանի խոսքերն է մեջբերել ակումբի մամուլի ծառայությունը: