Ռոբերտ Արզումանյանը լքել է «Ուրարտուի» գլխավոր մարզչի պաշտոնը

Ռոբերտ Արզումանյանը հայտնել է, որ հեռանում է «Ուրարտուի» գլխավոր մարզչի պաշտոնից: Այս մասին նա գրել է սոցցանցի իր էջում ու դա արել է անգլերենով: «Ուրարտուի» մամուլի ծառայությունից հաստատել են՝ նշելով. «Ռոբերտ Արզումանյանը հեռացավ «Ուրարտուից»: Football365.am-ի հարցին, թե ինչու է նման որոշում կայացվել, «Ուրարտուից» չէին մանրամասնել: Ակումբի պաշտոնական հայտարարության մեջ նույնպես չի նշվում: