«Ալաշկերտը» կոլումբացի նորեկ ունի Սալվադորից

Կոնֆերենցիաների լիգայի խաղարկության որակավորման առաջին փուլի խաղերին նախապատրաստվող «Ալաշկերտից» հայտնել էին թիմի նորեկների անուններն ու նշել, որ ևս երեք նորեկի մասին կհայտեն ավելի ուշ: Transfermarkt հարթակից տեղեկանում ենք, որ նորեկներից մեկը կոլումբացի հարձակվող Բլադիմիր Դիասն է: 29-ամյա ֆուտբոլիստը տեղափոխվել է Սալվադորի ՖԱՍ թիմից: