Կոնֆերենցիաների լիգայի խաղարկության որակավորման փուլի խաղերին նախապատրաստվող «Արարատ-Արմենիան» ու «Արարատը» մրցել են ստուգողական խաղում: Փոխչեմպիոնն երեք անպատասխան գնդակ է ուղարկել մրցակցի դարպասը: Գոլերը խփել են Կարեն Մուրադյանը, Արմեն Համբարձումյանն ու Մաիլսոն Լիման: Վերջինս աչքի է ընկել 11 մետրանոցից: