Երևանի «Ալաշկերտի» մամուլի ծառայությունից հայտնում են, որ թիմի շարքերն են համալրել կենտրոնական կիսապաշտպան Ռումյան Հովսեփյանը: Վերջինս թիմ է վերադարձել Մալթայի «Ֆլորիանայից», որի կազմում նա անցկացրել է ավարտված մրցաշրջանի երկրորդ հատվածը։

Բրազիլացի Տիգաո Գալվաոն «Ալաշկերտ» է վերադարձել Երևանի «Փյունիկից»։ Սարգիս Շահինյանն ևս համալրել է ալաշկերտցիների շարքերը՝ տեղափոխվելով «Նոայից»:

Գանացի պաշտպան Աննան Մենսահը կարիերան կշարունակի «Ալաշկերտում», տեղափոխվել է  Երևանի «Ուրարտուից»։

Հարձակվող Սարգիս Մեթոյանը «Ալաշկերտ» է տեղափոխվել ռումինական «Չիկշերեդայից»։ Կիսապաշտպան Բենիկ Հովհաննիսյանն ևս վերադարձել է թիմ, խաղում էր Չարենցավանի «Վանում»։

Այս օրերին Հանքավանում հավաք անցկացնող «Ալաշկերտին» առաջիկայում կմիանան ևս երեք նորեկներ: