Մխիթարյանն ու նրա ընտանիքի անդամները շնորհավորում են միմյանց (VIDEO)

Կոնֆերենցիաների լիգայի խաղարկության եզրափակչում «Ֆեյենորդին» հաղթելուց հետո «Ռոման» նվաճեց իր պատմության առաջին եվրագավաթը: Թիմի գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյուն իր հերթին հինգերորդ անգամ հաղթեց եվրագավաթային խաղարկությունում: Այս տիտղոսը երկրորդն էր նաեւ Հենրիխ Մխիթարյանի կարիերայում: Հայ ֆուտբոլիստը տեսանյութ է հրապարակել ստադիոնից: