Հենրիխ Մխիթարյանի վնասվածքը կրկնվել  է

Կոնֆերենցիաների լիգայի խաղարկության եզրափակչում «Ռոմայի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը վնասվածքի պատճառով 17-րդ րոպեին փոխարինվեց։ Ինչպես տեղեկացնում է Sky Sport Italia-ն,  Մխիթարյանի վնասվածքը կրկնվել է (երկրորդ աստիճանի) և լրացուցիչ հետազոտություններից հետո միայն պարզ կլինի, թե ինչքան ժամանակ կպահանջվի լիարժեք ապաքինվելու համար: Հայ ֆուտբոլիստը ցավեր է զգացել նույն տեղը, ինչ «Լեսթերի» հետ խաղից հետո: Հիշեցնենք, որ «Ռոման» հաղթեց «Ֆեյենորդին» (1:0) ու դարձավ մրցաշարի հաղթող: