«ԲԿՄԱ»-ին հաղթելուց հետո (3։0) football.365-ի տպավորություններով կիսվել է «Ալաշկերտի» կիսապաշտպան Արտակ Եդիգարյանը։

  • Որոշիչ խաղ էր կարելի է ասել, միշտ էլ դժվար է «ԲԿՄԱ»-ի հետ խաղալը, քանի որ երիտասարդ լավ թիմ է ու պայքարում է մինչև վերջ։ Խաղը լավ ընթացավ կարողացանք հաղթել կարևոր հաղթանակ էր երրորդ տեղի համար։ Իմ կարծիքով մրցաշրջանի առաջին հատվածում մեր թիմի ուշադրությունը ավելի շատ կենտրոնացված էր Եվրոպա Լիգայի և Կոնֆերենցիաների լիգայի խաղարկությունների վրա։ Այդ իսկ պատճառով առաջնությանը ավելի քիչ էր ուշադրությունը, ինչի պատճառով էլ շատ միավորներ կորցրեցինք։ Դեռ ոչ մի խոսակցություն չկա եվրագավաթների համար հատուկ նոր ձեռք բերումներ անելու, դեռ չի ավարտվել առաջնությունը։ Դա կվորոշեն թիմի ղեկավարությունը ես նման տեղեկություններ չունեմ,- հավելեց Եդիգարյանը։