«Խնդիր էր դրված գրավել երրորդ տեղը, լուծեցինք». Էրզրումյանը՝ ԲԿՄԱ-ի հետ խաղից հետո

ԲԿՄԱ-ին հաղթելուց հետո (3:0) «Ալաշկերտը» ապահովեց երրորդ տեղը: Խաղից հետո տպավորություններով է կիսվել թիմի գլխավոր մարզչի օգնական Սերգեյ Էրզրումյանը: Գլխավոր մարզիչ Արմեն Պետրոսյանը ներկա չէր առողջական խնդիրների պատճառով:

  • Շնորհավոում եմ մեր անձնակազմին ու երկրպագուներին երրորդ տեղը զբաղեցնելու առթիվ: Խնդիր էր դրված գրավել երրորդ տեղը: Առաջնության ավարտից մեկ տուր առաջ այդ հարցը լուծեցինք: Ինչ վերաբերում է խաղին, ապա լավ տեսք ունեինք թե՛ տակտիկապես, թե՛ ֆիզիկապես: Կարևորը՝ կարողանում էինք արագ հակագրոհներ կազմակերպել, որոնք ավարտվեցին գոլով: Շնորհակալ եմ տղաներին նվիրվելու համար: Ինչ վերաբերում է կոնկրետ Սանտոսին, ապա նա մեծ ուժ է մեզ համար: Խաղը կառուցել էինք նրա ճեղքումների վրա, որն այսօր ստացվեց: Լավ մարզավիճակում է: Արտակ Եդիգարյանի հետ նրա համագործակցությունը մեկ անգամ չէ, որ ավարտվել է գոլով: Վաղ է դեռ խոսել համալրումների մասին: Առջևում խաղ ունենք: Լրջորեն կպատրաստվենք «Փյունիկի» հետ խաղին: Առաջնության ավարտից հետո կզբաղվենք սելեկցիայով,- ասաց Սերգեյ Էրզրումյանը: