Հայաստան-Շոտլանդիա հանդիպման տոմսերը նույնպես կարժենան 1000-10000 դրամ

Ինչպես տեղեկացնում է ՀՖՖ մամուլի ծառայությունը, այսօր մեկնարկել է Ազգերի լիգայի նոր մրցափուլի Հայաստան-Շոտլանդիա հանդիպման տոմսերի առցանց վաճառքը։ Տոմսերը կարելիէ  ձեռք բերել https://tickets.ffa.am/ կայքից: Տեղեկացնենք, որ խաղը կկայանա հունիսի 14-ին, ժամը 20:00-ին Վ․Սարգսյանի անվան «Հանրապետական»  մարզադաշտում։

Տոմսերի արժեքը հետևյալն է.

Հյուսիսային և Հարավային տրիբունաներ՝ 1000 դրամ

Արևելյան տրիբունա՝ 3000 և 5000 դրամ

Արևմտյան տրիբունա՝ 8000 և 10000 դրամ

Տոմսերը հնարավոր է ձեռք բերել միայն անձնագրի կամ նույնականացման (ID) քարտի պատճենը կցելու դեպքում։

Յուրաքանչյուր օգտատեր իր հաշվից կարող է ձեռք բերել առավելագույնը 5 տոմս։ Անձնագրի կամ նույնականացման քարտի պատճենը պետք է ներկայացնի միայն տոմս ձեռք բերող անձը։

Հայաստան-Շոտլանդիա  հանդիպման տոմսերի վաճառքը տոմսարկղերում կմեկնարկի մայիսի 26-ին: