«Միջազգային ֆուտբոլից Ռուսաստանի հեռացումը 1000 %-ով սխալ որոշում է»․ Ալեքսանդր Կարապետյան

«Սոչիի» և «Տամբովի» նախկին հարձակվող Ալեքսանդր կարապետյանը, ով այժմ հանդես է գալիս «Ալաշկերտում» խոսել է  ռուսական ակումբներին և հավաքականներին ՈՒԵՖԱ-ի հովանո ներքո անցկացվող մրցաշարերից հեռացնելու վերաբերյալ կայացված որոշման մասին։

«Միջազգային ֆուտբոլից Ռուսաստանի հեռացումը 1000 %-ով սխալ որոշում է։ ՈՒԵՖԱ-ն ինքն է բոլորին սովորեցրել, որ սպորտը քաղաքականությունից դուրս է։ Երբ ես իմ թի ի հետ պետք է Եվրոպա լիգայի շրջանակներում հանդիպում անցկացների ադրբեջանական թիմի դեմ, ակումբի ղեկավարությունը  ՈՒԵՖԱ-ին խնդրել էր օգնել՝  ինձ վիզա տրամադրելու հարցում։ Իսկ ՈՒԵՖԱ-ն պատասխանել էր, որ քաղաքկան հարցերի մեջ չեն ցանկանում միջամտել։ Իսկ մեկ այլ դեպքում բոլորդ հավանաբար հիշում եք, որ Հենրիխ Մխիթարյանը չկարողացավ «Արսենալի» կազմում մասնակցել  «Չելսիի» դեմ Եվրոպա լիգայի եզրափակչի  հանդիպմանը, քանի որ այն անցկացվում էր Բաքվում։ ՈՒԵՖԱ-ն այդ ժամանակ էլ բացատրեց, որ չի ցանկանում մասնակցել քաղաքական հարցերին։ Եթե դուք այդքան սկզբունքային եք, մինչև վերջ եղեք այդպիսին։ Իհարկե, նրանց վրա էլ են ճնչում գործադրում, հիմա այնտեղ կոշտ քաղաքականություն են վարում։ Սակայն պատժամիջոցները Ռուսաստանին ավելի ուժեղ են դարձնում։

Չեմ կարծում, որ պատժամիջոցները երկար կգործեն։ Կարծում եմ մարզիկները ընդհանուր լեզու կգտնեն։ Չեմ պատկերացնում, թե ինչպես են եվրագավաթները երկար տարիներ ընթանալու առանց ռուսական ակումբների» , — ասել է Կարապետյանը  Metaratings.ru-ի հետ զրույցում։