Ալեքսանդր Կարապետյան․ «Ռուսների խտարականությունը Եվրոպայում աննախադեպ չափերի է հասել»

«Սոչիի» նախկին ֆուտբոլիստ, իսկ այժմ «Ալաշկերտում» հանդես եկող հարձակվող Ալեքսանդր Կարապետյանը, ով երկար ժամանակ է  ինչ վնասվածքի պատճառով բացակայում է,  խոսել է  ռուսների հանդեպ եվրոպացիների վերաբերմունքի մասին։

«Եվրոպայում Ռուսաստանի դեմ ուժեղ հակաքարոզչություն է  տարվում։ Այնտեղ բոլոր վայրերում կարելիէ տեսնել ԼԳՊՏ-ի, իսկ հիմա նաև Ուկարինայի դրոշները, բայց շատ մարդիկ չեն հասկանում, թե ինչէ  տեղի ունենում։ Ամեն օր ասում են, որ ռուսները վատն են, իսկ հասարակ մարդիկ գլուխ չեն հանում նրբություններից և ամեն ինչին հավատում են։ Եվրոպայում պատկերացումն այն է, որ Ռուսաստանում ապրում են միայն սարսափելի մարդիկ։ Այո, իրավիճակն աշխարհում դժվար է, բայց ես Ռուսաստանի, այն մարդկանց կողմն եմ, ովքեր ապրում են այնտեղ։ Ես հիմա խոսում եմ մարդկանց մասին, որովհետև քաղաքականության մասին չեմ սիրում խոսել։

 Այնտեղ գնում ես ՝ բոլոր ռուսները վատն են, այստեղ գալիս ես ՝ բոլորը հասկանում են, որ ամենուր լավ մարդիկ կան։ Ռուսաստանում, ինչպես ինձ թվաց, մարդիկ մեդիայում տարբերում են քարոզչությունը։ Իմ տանը միշտ հեռուստացույցով ես դիտում եմ  ռուսական, գերմանական և նույնիսկ ուկրաինական նորություններ։ Բոլորն ասում են տարբեր բաներ,  դժվար է հասկանալ, թե որտեղ է ճշմարտությունը։

Ցավոք, եվրոպացիներն ավելի միամիտ են, նրանք պարզապես հավատում են, թե ինչ են պատմում իրենց։ Պարզ օեինակ. եթե գերմանացուն առաջարկես մեկնել Ռուսաստան, նա կասի ՝ ոչ, եթե ռուսին առաջարկես գնալ Գերմանիա, նա կհամաձայնվի։ Ափսոս, որ չի կարելի պարզապես բոլորին տանել Ռուսաստան և ցույց տալ, թե ինչ մարդիկ են այստեղ ապրում ։ Ռուսների խտրականությունը Եվրոպայում անհավանական չափերի է հասել, իսկ Ռուսաստանում հակառակը ես չեմ տեսնում»,-  Կարապետյանի խոսքերն է մեջբերում  Metaratings.ru-ն։