Արծաթ կամ բրոնզ. Վահան Բիչախչյանի թիմն այսօր կանցկացնի մրցաշրջանի վերջին խաղը

Այսօր՝ մայիսի 21-ին  Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Վահան Բիչախչյանի թիմը՝ «Պոգոնը» Լեհաստանի առաջնության  վերջին տուրում կմրցի «Տերմալիկայի» հետ, որը արդեն հրաժեշտ է տվել  Էքստրակլասային։ Եթե Բիչախչյանի թիմը հաղթի, իսկ «Ռակուվը» պարտվի, որը երկու միավորով գերազանցում է իրենց, ապա կդառնան արծաթե մեդալակիր, եթե ոչ՝ կկրկնեն անցած տարվա ցուցանիշը՝ կդառնան բրոնզե մեդալակիր։

Մրցաշրջանի ավարտից հետո «Պոգոնի» գլխավոր մարզչին՝ Կոստա Ռունյաիչին, ով թիմում աշխատում էր 2017 թվականի նոյեմբերից, կփոխարինի շվեդ մասնագետ Յենս Գուստաֆսոնը։

Հիշեցնենք, որ 2022 թվականի հունվարից «Պոգոնում» հանդես եկող Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Վահան Բիչախչյանը Էքստրակլասայում մասնակցել է 13 հանդիպման, որոնցում դարձել է 2 գոլի և 2 գոլային փոխանցման հեղինակ։