Ինչով է զբաղված Խոակին Կապառոսը հավաքականի խաղից 15 օր առաջ

«Սարդարապատ» ֆուտբոլային ակումբը ֆեյսբուքյան էջում լուսանկարել է հրապարակել ակումբի տնօրենների և Հայաստանի հավաքականի գլխավոր մարզիչ Խոակին Կապառոսի հետ:

«Հաճելի և օգտավետ հանդիպում «Սարդարապատ» ՖԱ-ի / «Լենս» ակումբի տնօրենների և Հայաստանի հավաքականի գլխավոր մարզչի միջև», — նշված է թիմի հայտարարության մեջ:

Հիշեցնենք, որ Հայաստանի հավաքականի գալիք հանդիպումը նախատեսված է հունիսի 4-ին` Իռլանդիայի ընտրանու հետ՝ Ազգերի լիգայի խաղարկության ներքո: