«Արարատը» պարտվեց ԲԿՄԱ-ին և նվազեցրեց բրոնզե մեդալակիր դառնալու հնարավորությունները

Հայաստանի Պրեմիեր լիգայի 34-րդ տուրի շրջանակներում Երևանի «Արարատը» 1։2 հաշվով պարտվեց  ԲԿՄԱ-ին։ ԲԿՄԱ-ի կազմում աչքի ընկան Նարեկ Ալավերդյանն ու Էդգար Մովսեսյանը, իսկ «Արարատից»՝ Մարկո Պրլևիչը։

Այս պարտությունից հետո «Արարատը» նվազեցրեց բորնզե մեդալակիր դառնալու հնարավորությունները։ «Արարատը» այս պահին ՀՊԼ-ում  անցկացրած 30 խաղից հետո վաստակել է 46 միավոր և ընթանում է 4-րդ հորիզոնականում, իսկ ահա «Ալաշկերտը» նույնքան միավորով երրորդն է և մեկ խաղ պակաս է անցկացրել։ ՀՊԼ-ի 34-րդ տուրում «Նորավանքին» հաղթելու դեպքում «Ալաշկերտը» առաջնության ավարտից երկու տուր առաջ 3 միավորով կգերազանցի «Արարատին»։