«Վանին» հաղթելուց հետ «Արարատ-Արմենիայի» (1:0) գլխավոր մարզիչ Դմիտրի Գունկոն կիսվել է տպավորություններով:
- Մինչև մեր խփած գոլը խաղում բովանդակություն կար: Դրանից հետո խաղը մի փոքր կոտրվեց, տղաների վրա հոգեբանական ճնշում ամեն դեպքում կա: Ստիպված ենք այսօր առանց հարձակվողի խաղալ: Բոլորը նկատել են երևի: Էզան վնասվածք ունի: Հուսով ենք՝ հաջորդ խաղին պատրաստ կլինի: Ինչ վերաբերում է փոփոխություններին, որոնք արել էինք մեկնարկային կազմում Տալիս ենք հնարավորություն տղաներին: Ունենք երկու դարպասապահ, այսօր որոշեցինք վստահել Աբակումովին, որը մասնակցել էր թերևս միայն գավաթային խաղերին: Ուդոյի հետ կապված: Պարզ չէ, թե ինչու ձեռք բերեցինք նրան: Նա բավականին շատ խաղաժամանակ ստացավ թիմում, մեծացրեց մրցակցությունը: Պետք չէ նաև մոռանալ, որ նա հայկական անձնագիր ունի: Պետք է հասկանանք, որ մեր թիմի խաղը զգալիորեն տարբերվում է խաղից, որը խաղում է Հայաստանի ազգային ընտրանին: Սա պետք է հասկանալ: Մենք գրեթե միշտ խաղում ենք գնդակով, մինչդեռ միջազգային ամենաբարձր մակարդակում հավաքականը ստիպված է ավելի շատ առանց գնդակ խաղալ: Պահանջները նրանցից մեզ մոտ այլ են, հավաքականում՝ այլ: Ուժեղացման կարիք ունեցող դիրքերի մասով: Գաղտնիք չէ, որ մրցաշրջանի երկրորդ հատվածում մեզ մոտ չի ստացվում շատ գոլեր խփել: Կփորձենք առաջին հերթին ուժեղացնել հարձակման գիծը: Վառ օրինակ, որ այսօր կենտրոնական պաշտպան Բուենոն էր եկել գրոհը եզրափակելու: Օտուբանջոյի հետ կապված: Ոչինչ չկա ասելու: Ինչու խոսենք մեկի մասին, որը չկա: Խնդիրը անձնական է, որը նա լուծում է: Մենք միշտ դնում ենք ամենաբարձր նպատակները: Մեր բոլոր ուժերը դրել ենք: Տեսական հնարավորություններ ունենք, մինչև վերջ կկռվենք: Ինչ վերաբերում է թիմում իմ ապագային, ապա մարզչի ապագան միշտ կախված է արդյունքից,- ասաց Գունկոն: