Ազգերի լիգա. Վահան Բիչախչյանը հրավիրվել է Հայաստանի ազգային հավաքական

Հայաստանի հավաքականի և «Պոգոնի» ֆուտբոլիստ Վահան Բիչախչյանը հրավիրվել է Հայաստանի ազգային հավաքական՝ մասնակցելու Ազգերի լիգայի խաղարկության հանդիպումներին: Այս մասին փոխանցում է լեհական թիմի ֆեյսբուքյան էջը:

Հիշեցնենք, որ մեր ընտրանին մրցաշարի շրջանակում կհանդիպի Իռլանդիայի, Շոտլանդիայի և Ուկրաինայի հավաքականների հետ:

Հայաստանի ազգային հավաքականի հանդիպումների խաղացանկը՝

  • Հունիսի 4 — Հայաստան — Իռլանդիա
  • Հունիսի 8 — Շոտլանդիա — Հայաստան
  • Հունիսի 11 — Ուկրաինա — Հայաստան
  • Հունիսի 14 — Հայաստան — Շոտլանդիա
  • Սեպտեմբերի 24 — Հայաստան — Ուկրաինա
  • Սեպտեմբերի 27 — Իռլանդիա — Հայաստան