Հովհաննես Համբարձումյանը ճանաչվել է Կիպրոսի առաջնության լավագույն աջ պաշտպան

Հայաստանի հավաքականի պաշտպան Հովհաննես Համաբարձումյանը, ով հանդես է գալիս Կիպրոսի «Անորտոսիս» թիմում, ճանաչվել է Կիպրոսի առաջնության լավագույն աջ պաշտպան։

Նշենք, որ Համբարձումյանը այս մրցաշրջանում «Անորտոսիսի» կազմում Կիպրոսի առաջնությունում մասնակցել է 17 հանդիպման, որոնցում դարձել է 2 գոլի և 4 գոլային փոխանցման հեղինակ։

Հիշեցնենք, որ Համբարձումյանը Ֆամագուստայի «Անորտոսիսում» հանդես է գալիս 2020 թվականից։

Բնութագրությունը հասանալի չէ